Լրահոս 24/7

ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետները դեռ անորոշ են

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ քարտեզներով է պետք առաջնորդվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացում։

«Ես վստահ եմ՝ ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացը ինչ բարդ գործընթաց է։ Նախ, քարտեզ ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ և այլ տրամաբանություն ունեն։ Իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանքը չէ։ Դելիմիտացիայի գործընթացը նախ իրավական հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ Խորհրդային միության ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ քարտեզ տպագրել։ Այս բոլոր նյուանսները, որոնց մասին ես խոսում եմ, շատ կարևոր են և պետք է հասցեագրվեն մեր աշխատանքի ժամանակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։

Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, ինչպես նաև հանդիպում փոխվարչապետերի մակարդակով, որոնք գլխավորում են նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

10 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

11 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

14 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

14 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago