Լրահոս 24/7

Միստրալ հրթիռների մասին ենք խոսել այս առավոտ. Լըկորնյու

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանին միստրալ հրթիռներ տրամադրելու հարցը. «Միստրալ հրթիռների մասին ենք խոսել այս առավոտ։ Գաղտնիք չեմ բացում։

Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, դրանք գործածելը բավական հեշտ է։ Մեկ քննարկում արդեն ունեցել ենք, որ հնարավորություն կտա առաջարկել այդ շերտի պաշտպանությունը։

Երկրորդ շերտի պաշտպանության համար առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն։ Պարոն նախարարի հետ խոսել ենք։ Ես ընդամենը ներկայացնում եմ ֆրանսիական հնարավորությունները՝ և սպառազինության, և վերապատրաստման։ Բայց այստեղ կա նաև արտադրության հարցը»,- ասել է նա։

Լըկորնյուի խոսքերով՝ առաջիկայում GM-200 ռադարներ կմատակարվեն։

Նախարարը շեշտել է, որ ամեն անգամ խոսել են պաշտպանական զենքերի մասին.

«Երբ տեսնում եմ որոշ պատմություններ, որ այստեղ ու այնտեղ ներկայացվում են, հիշեցնեմ՝ միակ ձևը, որ հակաօդային պաշտպանությունը չկիրառվի, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի»։

Նա նաև ընդգծել է. «Իրականում եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, մենք այս քննարկումների կարիքը չէինք ունենա։ Հետևաբար, սպառնալիքներն են, որ հանգեցրել են հայկական կողմին խոսել նաև պաշտպանության մասին»։

Թիվ 1

Recent Posts

Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…

21 minutes ago

Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…

24 minutes ago

ԱՄՆ-ը «գրեթե» վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…

25 minutes ago

Ընտրակեղծարար-ուզուրպատորներ, ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բերել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում…

26 minutes ago

Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…

9 hours ago

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…

9 hours ago