Լրահոս 24/7

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Քայլաշ Սաթյարթիի մանկական հիմնադրամի» տնօրեն Քայլաշ Սաթյարթիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ նախանշելով երեխաների աշխատանքային շահագործման երևույթի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության առաջնահերթություններից է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացումն ու լավագույն շահի ապահովումը։

Վերջինս նշել է, որ 2023 թ․ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով, որի շրջանակում ոլորտային միջազգային և տեղական մասնագետների հետ քննարկվել են նաև ոլորտի հիմնախնդիրները։

Նախարարը Քայլաշ Սաթյարթիին առաջարկել է ստեղծել համատեղ հարթակ, որը հնարավորություն կտա գործնական քայլեր իրականացնել երեխաների աշխատանքային շահագործման երևույթի կանխարգելման և պայքարի ուղղությամբ։

Նարեկ Մկրտչյանը նաև անդրադարձել է Հայաստանում առաջին անգամ անցկացված աշխատանքի միջազգային համաժողովին և այդ համատեքստում խոսել ԱՄԿ գլխավոր տնօրենի նախաձեռնած Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային ՀՀ անդամակցության մասին: Նախարարն առաջարկել է երեխաների աշխատանքային շահագործման դեմ պայքարի ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնել նաև սոցիալական արդարության շրջանակում։

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին ևս կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ջանքերի համատեղումը․ նա առաջարկել է երկկողմ համագործակցությունը զարգացնել, մասնավորապես՝ սոցիալական արդարության, կարեկցանքի գաղափարի դրսևորման համատեքստում, ինչպես նաև նաև երեխայակենտրոն համայնքների գաղափարի ստեղծման ու զարգացման շրջանակում։

Նախարար Մկրտչյանը ևս ընդգծել է համագործակցության պատրաստակամության մասին ու Քայլաշ Սաթյարթիին հրավիրել Հայաստան՝ նախատեսվող ուղղությամբ ավելի հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, բարձր գնահատելով Նարեկ Մկրտչյանի մի շարք նախաձեռնությունները կարեկցանքի գաղափարի համաշխարհայնացման գործում, նախարարին պարգևատրել է Երախտիքի բարձր մեդալով։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago