Լրահոս 24/7

Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել իսրայելական բանակի 12 դիրքի: Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտնել է Լիբանանի ուղղությամբ պատասխան հարվածներ հասցնելու մասին։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով «Հեզբոլլահ»-ի հայտարարությունը, նշում է, որ փետրվարի 22-ին «Հեզբոլլահ»-ի մարտիկներն ինը դիրք են գնդակոծել արևելյան, երեքը՝ արևմտյան ուղղությամբ։ Շարժումն ընդգծել է, որ իսրայելական ռազմական դիրքերի վրա հարվածների ժամանակ կիրառվել են հրթիռներ:

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը փետրվարի 22-ի ուշ երեկոյան հաղորդել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանից իսրայելական տարածքի վրա հրթիռային և ականանետային հարձակումների:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել են բազմաթիվ արձակումներ Իսրայելի հյուսիսում գտնվող Զարիթ և Մեթուլա շրջանների ուղղությամբ:

ԻՊԲ-ի զինվորները հարվածել են այն հատվածներին, որտեղից կրակ էր բացվում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ «օրվա ընթացքում ԻՊԲ-ի հրետանին կրակ է բացել Լիբանանի հարավի առանձին շրջաններում` սպառնալիքները վերացնելու նպատակով»:

Իրադրությունն Իսրայելի և Լիբանանի սահմանին սրվել է 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո, որին նախորդել էր ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումն Իսրայել։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր միմյանց դիրքերին են կրակում սահմանի երկայնքով գտնվող շրջաններում։

Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ շուրջ 100 հազար մարդ հարկադրված է եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով։ Իսրայելական կողմը հայտնել է Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչների մասին, որոնք հայտնվել են նմանատիպ իրավիճակում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

16 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

16 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago