Լրահոս
23.02.2024

Աշխարհի ամենամեծ բանակում ծառայում է 2 մլն մարդ, ամենափոքրում՝ 245

Աշխարհի ամենամեծ բանակում ծառայում է 2 մլն մարդ, ամենափոքրում՝ 245

Աշխարհի տարբեր երկրների բանակներում զինծառայողների միջին թվաքանակը կազմում է 148 հազար, իսկ ամենամեծ և ամենափոքր բանակների թվաքանակի միջև 8000 անգամ տարբերություն կա։ Ընդ որում, զորակոչ կա աշխարհի 69 երկրում, ծառայությունը միջին հաշվով տևում է շուրջ մեկուկես տարի:

Նման հաշվարկներ է կատարել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ բաց տվյալների հիման վրա։

193 պետություններից բանակ չունի միայն 23 երկիր, այդ թվում՝ Վատիկանը, Իսլանդիան, Կոստա Ռիկան, Պանաման և Միկրոնեզիան։

Բանակ չունեցող պետությունների մեծ մասը նախկին գաղութներ են, որոնք գտնվում են իրենց նախկին մետրոպոլիաների կամ հարևանների պաշտպանության ներքո կամ ունեն ռազմականացված կազմավորումներ, որոնք մասամբ են կատարում բանակի գործառույթները։

Թվաքանակով ամենամեծը Չինաստանի բանակն է, որտեղ ծառայում է գրեթե 2,04 միլիոն մարդ։ Հաջորդը Հնդկաստանն է (1,46 մլն) և Միացյալ Նահանգները (1,33 մլն):

2023 թ․ դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանում զինծառայողների թիվը բանակում սահմանվել է 1,32 միլիոն։ Ըստ Global Firepower-ի՝ Հյուսիսային Կորեայի բանակում ծառայողների թիվը կազմում է 1,32 միլիոն, իսկ Ուկրաինայում՝ 900 հազար:

Տասնյակում տեղ են գտել Պակիստանը (654 հազար ծառայող), Իրանը (610 հազար ծառայող), Հարավային Կորեան և Վիետնամը (600 հազարական ծառայող), ինչպես նաև Եգիպտոսը (440 հազար ծառայող):

Աշխարհում ամենափոքր բանակն ունի Անտիգուա և Բարբուդան, որտեղ ծառայում է 245 մարդ. դա 8300 անգամ պակաս է, քան Չինաստանում։

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ «գաճաճ» զինված ուժերի թոփ 5-ի մեջ մտնում են Սեյշելյան կղզիները, որտեղ ծառայում է 420 մարդ, Բարբադոսը՝ 610 զինծառայողով, և Գամբիան՝ 800 զինծառայողով։

Իսկ հնգյակը եզրափակում է Լյուքսեմբուրգի բանակը, որտեղ, ըստ վերջին տվյալների, ծառայում է մոտավորապես 1000 մարդ։

Լրահոս
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
16:53
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
16:27
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար