Լրահոս 24/7

Հաստատվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որի շրջանակներում սահմանափակող միջոցներ են կիրառվել 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Շրի Լանկան, Սերբիան, Ղազախստանը, Թաիլանդը և Թուրքիան, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է ԵՄ խորհուրդը։

«Խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել ևս 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են այնպիսի գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Այսպիսով, ըստ հայտարարության, Ռուսաստանից ԵՄ-ի սև ցուցակում ընդգրկված է ավելի քան 2000 ֆիզիկական անձ և ընկերություն։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ընկերությունների մի քանիսը գործում են երրորդ երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Շրի Լանկայում, Սերբիայում, Ղազախստանում, Թաիլանդում և Թուրքիայում․ դրանք, ըստ ԵՄ-ի,  շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները։

13-րդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 27 նոր ձեռնարկություններ, որոնք, ըստ ԵՄ-ի, աջակցում են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը:

ԵՄ-ն ընդլայնել է նաև արգելված ապրանքների ցանկը՝ դրանում ընդգրկելով անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար օգտագործվող բաղադրիչները։ Բացի այդ, արտահանման սահմանափակումներ են մտցվել այնպիսի ապրանքների վրա, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի արդյունաբերական կարողություններին, մասնավորապես՝ էլեկտրատրանսֆորմատորների:

Հակառուսական պատժամիջոցների մասին Եվրահանձնաժողովի հայտարարությունում նշվում է, որ 13-րդ փաթեթում ընդգրկվել է նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սուն Նամը, ինչպես նաև «մի շարք բելառուսական ընկերություններ և ֆիզիկական անձինք, որոնք աջակցություն են տրամադրում ՌԴ զինված ուժերին»։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

2 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

2 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

3 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

3 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

4 hours ago