Երկու ուղղությամբ շուրջ 600 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի ճանապարհով անցնելուն. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Կայքը հիշեցնում է, որ այսօր առավոտից եղանակային վատ պայմանների պատճառով այդ երկու ուղղությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար։
«Այս պահին Հայաստանից Վրաստան գնացող 300 բեռնատար Վերին Լարսում է, իսկ Ռուսաստանից Հայաստան ճանապարհին են ևս 300-ը»,- ասել է Հակոբյանը։