Լրահոս 24/7

ԱՄՆ-ն լրացուցիչ 500 պատժամիջոց կսահմանի ՌԴ-ի դեմ

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ 500 պատժամիջոց կսահմանի ՌԴ-ի դեմ, իսկ արտահանման սահմանափակումները կվերաբերեն գրեթե 100 իրավաբանական անձի։ 

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները կազդեն ֆինանսական հատվածի, ռազմարդյունաբերական համալիրի, գնումների ոլորտի վրա։

ԱՄՆ-ն նաև արտահանման նոր սահմանափակումներ կկիրառի և քայլեր կձեռնարկի Ռուսաստանի էներգետիկ եկամուտների հետագա կրճատման ուղղությամբ․ ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Բայդենի խոսքով՝ այդ միջոցները նպատակ ունեն Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել պատերազմի և ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար, քանի որ Վաշինգտոնը հույս ունի շարունակել աջակցել Ուկրաինային, չնայած բախվում է զինամթերքի սուր պակասի, իսկ Կոնգրեսում ԱՄՆ ռազմական օգնությունը հետաձգվում է ամիսներով:

«Դրանք երաշխավորում են, որ Պուտինն ավելի մեծ գին կվճարի արտերկրում իր ագրեսիայի և երկրի ներսում բռնաճնշումների համար», – ասել է Բայդենը պատժամիջոցների մասին:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն կասեցրել է հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային. Ֆրանսիան պատրաստ է օգնել

ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…

4 hours ago

Սպիտակ տան արձագանքից պարզ կլինի՝ Թրամփը «տղա՞» է, թե՞՝ Պուտինի «սպասյակ»»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…

7 hours ago

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…

9 hours ago

Մեզ հարկավոր չէ այն, ինչ ուրիշինն է․ Պուտին

Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…

9 hours ago

Բավրայում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…

9 hours ago

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…

9 hours ago