Լրահոս 24/7

11 մլրդ դոլար` սպառազինության արդիականացմանն ու համալրմանը

Հնդկաստանի նախարարների կաբինետի Անվտանգության հարցերով կոմիտեն հավանություն է տվել  ավելի քան 11 միլիարդ դոլար գումարի չափով մի քանի գործարքների՝ ուղղված երկրի զինված ուժերի սպառազինության արդիականացմանն ու համալրմանը, ըստ «Արմենպրես»-ի հաղորդել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Economic Times թերթը:

Ըստ աղբյուրի՝ այդ գործարքների թվում է, մասնավորապես, BrahMos Aerospace-ի հետ կնքված պայմանագիրը ռազմածովային ուժերին ավելի քան 200 մեծ հեռահարության գերձայնային թևավոր հրթիռների մատակարարման համար։

Ի թիվս այլ գնումների, նշվում է 7,2 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր պայմանագիր՝ Су-30МКИ կործանիչները նոր ռադարներով, էլեկտրոնային պատերազմի և թռիչքների կառավարման համակարգերով և զենքերով զինելու համար: Պարբերականի տվյալներով՝ դրանք կփոխարինվեն ավելի ժամանակակից հնդկական տարբերակներով։

Գրեթե 640 մլն դոլար կհատկացվի ՄիԳ-29 կործանիչների շարժիչների փոխարինմանը։ Շվեդիայից ռադարների և զենիթային L70 հրանոթների գնման համար հատկացվել է մոտ 760 մլն դոլար։ Եվս 850 մլն դոլար է հաստատվել Հնդկաստանի փոքր հեռահարության սպառազինության համակարգի մշակման համար։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago