Լրահոս 24/7

Մենք նմանատիպ հետախուզվողներ ևս ունեցել ենք, որ բռնել են ու բաց թողել. ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին լուրին։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու լուրերը։

«Կա ընթացակարգ, եթե հետախուզվողին բռնում են, իրենք մեզ հարցում են ուղարկում, մենք էլ հարցմանը պատասխանում ենք։ Դա բոլոր միջազգային հետախուզվողներին է վերաբերվում։ Մենք մեր գործառույթները լրիվությամբ իրավաչափ իրականացրել ենք։ Հարցում են ուղարկել, հարցմանը պատասխանել ենք։ Մենք մեր ընթացակարգից չենք շեղվել»,-ասաց Ղազարյանը։

Հարցին՝ թե արդյոք քաղաքական որոշում է կայացրել Ռուսաստանը, Ղազարյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել դա քաղաքական որոշում է, թե՝ ոչ:

«Մենք նմանատիպ հետախուզվողներ էլի ունենք, որ բռնել են ու բաց են թողել։ Այդ հարցին կարող է ռուսական կողմը պատասխանել»,-նշեց Ղազարյանը։

Թիվ 1

Recent Posts

Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…

25 minutes ago

Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…

28 minutes ago

ԱՄՆ-ը «գրեթե» վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…

29 minutes ago

Ընտրակեղծարար-ուզուրպատորներ, ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բերել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում…

30 minutes ago

Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…

9 hours ago

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…

9 hours ago