Լրահոս 24/7

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը չի կայանա Ռուսաստանում նախագահական ընտրություններից առաջ, սակայն ամենաբարձր մակարդակով շփումների նախապատրաստման աշխատանքներն ընթանում են, ըստ «Արմենպրես»-ի` «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընտրություններից առաջ՝ ոչ», – լրագրողներին ասել է նա։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «մինչև ընտրությունները նախագահը բավականին հագեցած և լարված գրաֆիկ ունի, դե` պարոն Էրդողանի գրաֆիկը նույնպես շատ լարված է»։

«Բայց բարձր մակարդակով շփումների նախապատրաստման ​աշխատանքները տարվում են, մենք քանիցս հայտարարել ենք դրա մասին», – հավելել է նա։

Պեսկովը պարզաբանել է, որ «այդ շփումները տեղի կունենան այն պահին, երբ դա լավագույնս կհամապատասխանի երկու նախագահների գրաֆիկներին»։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 15-17-ը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն կասեցրել է հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային. Ֆրանսիան պատրաստ է օգնել

ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…

43 minutes ago

Սպիտակ տան արձագանքից պարզ կլինի՝ Թրամփը «տղա՞» է, թե՞՝ Պուտինի «սպասյակ»»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…

4 hours ago

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…

5 hours ago

Մեզ հարկավոր չէ այն, ինչ ուրիշինն է․ Պուտին

Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…

6 hours ago

Բավրայում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…

6 hours ago

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…

6 hours ago