Categories: Հայաստան

Նախագահ Սարգսյանն այցելել է Asahi Group

 

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում ճապոնական հայտնի Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ:

Asahi Group-ը Ճապոնիայում գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում նաև սննդի արտադրության և վերամշակման ոլորտում:

Ընկերության ղեկավարը նախագահ Սարգսյանին պատմել է արտադրության հիմնական ուղղությունների, տարբեր շուկաների հետ համագործակցության մասին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է ճապոնական ընկերությունների հետ համագործակցությամբ:

Փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը նախագահը համարել է սննդի վերամշակման, մատակարարման և անվտանգության ոլորտը: Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանը, որը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ և դարպաս դեպի ավելի մեծ շուկաներ։ Բացի դրանից՝ մեր երկիրն ունի հյութերի, հանքային ջրերի զարգացած արտադրություն, և այս ոլորտում ևս համագործակցություն մեծ ներուժ կա:

«Ձեր ընկերության արտադրանքը հայտնի է ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, սակայն մեր երկրում ձեր ներկայությունը շատ փոքր է: Կարծում եմ՝ հնարավոր համագործակցությունը կօգնի զարգացնել փոխադարձ հետաքրքրությունները»,– նշել է նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանը գրավիչ կարող է լինել ոչ միայն արտադրանքի վաճառքի, այլև արտադրության և արտահանման առումով:

Asahi Group ընկերության ղեկավարը նշել է, որ ուրախ կլինեն իրենց արտադրությամբ ավելի լայն ներկայացված լինել Հայաստանում և տարածաշրջանում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և քննարկելու նպատակով։

editors

Recent Posts

Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է

Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք,…

7 mins ago

«Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:…

18 mins ago

Պուտինը BRICS-ի գագաթնաժողովում հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ. հայտնել…

21 mins ago

Վարչապետի հաստատմանն են ներկայացվել ՄԻԵԴ-ում դատավորի թեկնածուները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով…

36 mins ago

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ…

38 mins ago

Հանձնաժողովների կանոնակարգը կներառվի ԱԺ նիստերի օրակարգ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։…

59 mins ago