Categories: Աշխարհ

ԱՄՆ հատուկ ծառայությունները հարցաքննել են Էմինեմին Թրամփի ու նրա դստեր մասին երգի պատճառով

 

Ամերիկյան հատուկ ծառայությունները հարցաքննել են հայտնի ռեփեր Էմինեմին պարզելու՝ արդյոք նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վնասելու նպատակ ունի: Այս մասին գրում են արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ: Տեղեկությունն Էմինեմը հաստատել է: Նա ասել է, որ իրեն նաեւ հարցրել են՝ արդյոք կապ ունի ահաբեկչական կազմակերպությունների հետ:

Հարցաքննության պատճառ են դարձել ստեղծագործությունները, որոնցում Էմինեմը անդրադարձել է նախագահին ուվերջինիս դստերը՝ Իվանկա Թրամփին: Խոսքը հատկապես վերաբերում է 2017 թվականին թողարկված «Framed» երգին: Հատուկ ծառայությունները ռեփերի իրավաբանների հետ կապ են հաստատել 2017 թվականի վերջին: Նա հարցաքննվել է 2018 թվականի հունվարին: Նշվում է, որ հարցաքննության ընթացքում Էմինեմը ռեփ է կարդացել:

editors

Recent Posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

15 mins ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

28 mins ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր…

46 mins ago

Գևորգ Պապոյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան…

1 hour ago

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ

Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան…

2 hours ago

Ակունք համայնքում ձյուն է տեղացել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ակունք…

2 hours ago