Լրահոս 24/7
27.02.2024

Քննարկել են դատավորների գնահատման նոր համակարգի ներդրման խնդիրը

Քննարկել են դատավորների գնահատման նոր համակարգի ներդրման խնդիրը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը։

Կողմերն անդրադարձել են դատական ոլորտի ամբողջական թվայնացման հարցին, ԲԴԽ նախագահը շեշտել է, որ թվայնացումը հնարավորություն կտա խնայել պետական ռեսուրսները, քաղաքացիների ժամանակն ու գումարը, քանի որ վերջիններս կկարողանան անգամ տնից մասնակցելու դատական նիստերին։ Կարեն Անդրեասյանը նաև հիշեցրել է, որ քաղաքացիական դատավարության թվայնացման գործընթացը հաջողությամբ շարունակվում է, Արդարադատության նախարարության հետ ընթացքի մեջ է նաև քրեական, վարչական մինչդատական և դատական ամբողջ գործընթացի թվայնացման հարցը։

Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները անդրադարձել են Հայաստանի դատական համակարգի հետագա աջակցության ծրագրերին, մասնավորապես՝ էլեկտրոնային քրեական դատարանի և դատական արխիվների թվայնացման պրոցեսների կառավարման աջակցությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև դատարանների շենքերի տիպային մոդելների ձևավորման հարցը։ Կարեն Անդրեասյանը նշել է, որ Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակվում են դատարանների շենքերը միասնական տեսքի բերելու նախագծերը։

ԲԴԽ նախագահը հատկապես կարևորել է Համաշխարհային բանկի գործունեությունն ու դերը Հայաստանում դատական բարեփոխումների գործընթացում։

Քննարկման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը արդարադատության համակարգում շոշափելի արդյունքների հասնելու և արդյունավետության եվրոպական չափանիշների ձևավորման գործընթացում։

Լրահոս
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
16:53
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
16:27
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար