Աշխարհ
27.02.2024

Հայաստանի և Իրաքի համագործակցությունը դինամիկ զարգանում է. Իրաքի նախագահ

Հայաստանի և Իրաքի համագործակցությունը դինամիկ զարգանում է. Իրաքի նախագահ

Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ:

Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Իրաքի նախագահը, ողջունելով Հանրապետության նախագահին և պատվիրակության անդամներին, կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից և նշել. «Հայաստանի և Իրաքի համագործակցությունը բոլոր բնագավառներում դինամիկ զարգացում է ապրում և մենք արդեն իսկ ունենք որոշակի ձեռքբերումներ մի շարք հարցերում։ Վստահ եմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցն Իրաք իր նպաստը կունենա մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում, վստահ եմ նաև, որ այցի շրջանակներում կլինեն արդյունավետ քննարկումներ և կգրանցվեն նոր հաջողություններ տնտեսության, մշակույթի, տուրիզմի, տեխնոլոգիական և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հարցում»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է. «Մենք տեսնում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը մեր նկատմամբ, որը վկայում է մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության մասին։ Իմ այցին նախորդել էր Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, որը շատ սպասված էր և պատմական։ Մենք այսօր պարտավոր ենք շարունակել սերտացնել մեր երկրների համագործակցությունն առավել ևս, որ դրա ներուժը կա գրեթե բոլոր բնագավառներում տնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մենք կարողացանք համատեղ նախաձեռնել Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և մշակույթի ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության ամրապնդման օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների փոխգործակցության ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը։ Ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների անցկացման վերաբերյալ։
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն, այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային մոտեցումը տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու հարցի շուրջ։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հարևանների և գործընկերների հետ հաստատել բարիդրացիական ու կայուն հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային հիմնարար սկզբունքների և իրավունքների գերակայության վրա։

Լրահոս
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
12:33
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար