Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Հունաստանի կառավարություն, որտեղ նրանց դիմավորել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և նրա տիկինը` Մարևա Գրաբովսկի Միցոտակիսը:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի առանձնազրույցը: Առանձին կայացել է նաև Աննա Հակոբյանի և Մարևա Գրաբովսկի Միցոտակիսի հանդիպումը, որին հաջորդել է նրանց այցելությունն Աթենքի hայկական «Քալֆայան» պատկերասրահ, որտեղ նրանք ծանոթացել են ներկայացված ցուցանմուշներին:
Հայաստանի և Հունաստանի վարչապետներն առանձնազրույցից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:














