Եվրախորհրդարանի խորհրդարանականներն երեկ կայացած քննարկման ժամանակ նշել են, որ աջակցում են Բաքվի հետ խաղաղ համաձայնագրի հասնելու համար Երևանի ջանքերին և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։
«Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ»․ ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն -, «դրանք շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային՝ հարգել ժողովրդավարությունը և մեզ վրա հույս դրած հայ ժողովրդին»: Նրա կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենի Ֆրանսիայի օրինակին, որն ուսուցանում է հայ զինվորներին և Երևանին տրամադրում զինտեխնիկա։
«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք դաժանորեն կվերաբերենք դրան», – ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։ «Դրա համար Եվրամիությունը պետք է ազատ ձեռքեր ունենա՝ ազատելով իրեն ադրբեջանական գազի և նավթի ներմուծումից»․ ասել է չեխ Մարկետա Գրեգորովան։ Նա կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցչին՝ համոզել Բրյուսելի իր գործընկերներին։
Այլ պատգամավորներ ևս այս համատեքստում ԵՄ-ին կոչ են արել ավելի հաստատակամ երկխոսություն վարել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և «երկակի ստանդարտներ» չկիրառել։
Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների և Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում։
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…
ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն…