Լրահոս 24/7

Բռնատեղահանվածի իրավունքն է էական, ապահովության խնդիրը տանելի է

Կառավարությունը մտադիր է բռնատեղահանված յուրաքանչյուր արցախցու երեք միլիոն դրամ հատկացնել՝ հոգալու բնակարանային կարիքները: Մանրամասնություններն էական չեն: Նման հարցեր աշխարհի ոչ մի երկրում մեկ որոշմամբ, միանգամից եւ առմիշտ չեն լուծվում, ոչ էլ շահառուներն են իրենց բավարարված զգում:

Խնդրի սոցիալական կողմը, կարծես, հասկանալի է. Հայաստանն իր վրա է վերցրել բռնատեղահանված արցախցիների պաշտպանությունը, իր հնարավորությունների եւ պատկերացումների սահմաններում փորձում է կատարել ստանձնած պարտավորությունը: Արտառոց է, որ արձագանքները գերազանցապես ապաքաղաքական են: Մինչդեռ էականն այն է, թե ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքական ի՞նչ հարց է փակվում կամ բացվում: Այսինքն, Արցախից բռնատեղահանված, ասենք, հինգ հոգանոց ընտանիքը, ստանալով տասնհինգ միլիոն դրամի «վաուչեր» կամ նույնիսկ «քեշ» գումար, պետք է համարի, որ Ստեփանակերտում, այլ քաղաքում թողած բնակարանը, գյուղի առանձնատունն այլեւս իրենը չէ՞, վե՞րջ: Թե՞ նա Հայաստանից ստանում է հնարավորինս պատշաճ կեցության պայմանների երաշխիք, իսկ իր սեփականության իրավունքը մնում է Ադրբեջանի հետ հետագա քննարկումների առարկա: Սոցիալական ցանցերում թեմային նաեւ Արցախի նախկին պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական ուժի առաջնորդներ, մտավորականներ են անդրադառնում: Բանը հաճախ հասնում է նրան, որ Ստեփանակերտից բռնատեղահանվածը հրապարակում է իր բնակարանի հյուրասենյակի լուսանկարը եւ հարցնում. «Երեք միլիոն դրամով ես կարո՞ղ եմ Երեւանում այս պայմաններն ունենալ»:

Ստեփանակերտում, Արցախի քաղաքներում, ավաններում եւ գյուղերում հազարավոր շքեղ առանձնատներ էլ են մնացել: Հայաստանը նման փոխհատուցում անելու պարտավորություն չունի: Երբ խոսվում էր, որ Արցախի Ազգային ժողովը մի վիրտուալ «միջազգային հանձնախումբ» ստեղծելու փոխարեն պետք է ձեւավորի Ադրբեջանի հետ բանակցությունների պատվիրակություն, սահմանի քննարկվելիք հարցերի շրջանակը եւ դիմի հակառակ կողմին, գաղափարն ընդունվում էր որպես «պարտվողական» կամ «անպատվաբեր»: Մինչդեռ այսօր էլ գլխավոր առաջնահերթությունը բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդու սեփականության իրավունքի, այդ թվում՝ հողի նկատմամբ, ճանաչումն է: Իսկ դա արդեն սեփականատիրոջ խնդիրն է:

Ակնկալել, որ Երեւանը Բաքվի հետ բանակցություններում օրակարգ է բերելու արցախցիների ունեցվածքի փոխհատուցման հարցը, նշանակում է` դարձյալ պատասխանատվությունը թողնել Հայաստանի վրա: Մինչդեռ բռնատեղահանությունը եւ սեփականության իրավունքը փոխկապակցված են ոչ միայն առարկայորեն-նյութական-ֆինանսական առումով, այլեւ, գուցե թե ավելի շատ՝ իրավաքաղաքական նշանակությամբ: Փախստականը, բռնատեղահանվածը մի այլ երկրում կարող է բնակվել, օգտվել սոցիալական ապահովության պայմաններից, բայց դա նրան չի զրկում հայրենիք վերադարձի եւ իր գույքին տիրապետելու իրավունքից: Եւ եթե ամենամոտ ապագայում Արցախի Ազգային ժողովը քաղաքական բոլոր դերակատարների մասնակցությամբ այս կարեւորագույն հարցը չքննարկի, չկազմավորի Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգը, չընտրի լիազոր ներկայացուցիչների եւ չդիմի Բաքվին, ապա եւս որոշ ժամանակ անց Ադրբեջանը հայտարարելու է, որ Արցախից «Հայաստան տեղափոխված մարդիկ արդեն իսկ սեփականատեր են դարձել, կամավոր հրաժարվել թողած ունեցվածքից»:

Ի՞նչ է հետեւելու դրան՝ մանրամասնելու հարկ չկա։

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…

53 minutes ago

Մեզ հարկավոր չէ այն, ինչ ուրիշինն է․ Պուտին

Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…

1 hour ago

Բավրայում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…

1 hour ago

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…

2 hours ago

Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…

2 hours ago

33.4 մլրդ դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողների աջակցության ծրագրի համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն…

2 hours ago