Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության և համատեղ նավթային նախագծերի իրականացման վերաբերյալ:
Իրանական IRNA գործակալությունը հաղորդել է, որ Իրանն ու Ռուսաստանը համատեղ հուշագիրը ստորագրել են փետրվարի 28-ին՝ 17-րդ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում։
Ըստ աղբյուրի՝ քննարկվելու են նավթամուղերի և նավթամթերքների ոլորտում համագործակցության հնարավորությունների նախնական վերանայումը, գնահատումը, վերլուծությունն ու ուսումնասիրությունը։