Պաշարված անկլավի առողջապահության նախարարությունն այսօր` փետրվարի 29-ին հայտնել է, որ ավելի քան 30 հազար մարդ է սպանվել Գազայում՝ հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր:
Նախարարությունը կոչ է արել դադարեցնել մարտերը՝ մտավախություն հայտնելով հարավային Ռաֆահ քաղաքում հետագա արյունահեղության մասին։