«Լեհաստանը ծրագրում է 2025թ. մի շարք ռազմական դիտորդական արբանյակներ արձակել»,- այա մասին ասել է երկրի պաշտպանության փոխնախարարը։
«Հաջորդ տարի, որպես պաշտպանության նախարարություն և լեհական բանակ, մենք ցանկանում ենք ուղեծիր դուրս բերել մեր առաջին լեհական արբանյակները», – ասել է Սեզարի Տոմչիկը մամուլի ճեպազրույցի ժամանակ։
«Լեհաստանը նախատեսում է ձեռք բերել ռադարային և օպտիկական տեխնոլոգիաներով հագեցած արբանյակային համակարգ, որը հնարավորություն կտա դիտել Երկիրը՝ անկախ մթնոլորտային պայմաններից, և կօգտագործի ինչպես արտասահմանյան, այնպես էլ ներքին տեխնոլոգիաներ»,- ասել է նա։