Անթալիայի դիվանագիտական համաժողովում ելույթ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին․
«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը։ Դա տեղի է ունենում շնորհիվ տարածաշրջանային նախաձեռնությունների։ Միջազգային իրավական համակարգը չի կարող լուծում գտնել նման հակամարտությունների համար։ Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար», – ասել է նա։