Լրահոս 24/7
01.03.2024

Հանդիպել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ

Հանդիպել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված կատարած այցի արդյունքները‚ շինարարության նախապատրաստական ու մոբիլիզացիոն աշխատանքների ընթացքը։ Հիշեցնենք‚ որ 32 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը կառուցվելու է ՀՀ կառավարության ֆինանսական և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային միջոցներով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը‚ ողջունելով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին‚ կարևորել է նշված ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։ Նա ընդգծել է‚ որ Հյուսիս-հարավի հարավային ուղղությամբ առաջիկայում մեծածավալ աշխատանքներ են նախատեսված‚ ուստի Ճանապարհային դեպարտամենտը դիտարկում է այդ ուղղությամբ մասնագիտական ռեսուրսները զարգացնելու հարցը։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչ Վասիլի Գլուխովը շեշտել է‚ որ իրենց կողմից պատրաստ են անել առավելագույնը՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար։ Եվրասիական հիմնադրամի առաքելության անդամները‚ ներկայացնելով իրենց դիտարկումները Սյունիքի մարզ կատարած այցից‚ նշել են‚ որ տպավորությունները դրական են. կապալառուի կողմից ընթանում են ակտիվ մոբիլիզացիոն աշխատանքներ‚ արդեն իսկ տեսանելի են այն տեղամասերը‚ որտեղ շատ մոտ ապագայում հնարավոր է սկսել շինարարությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տեղական շինարարական կազմակերպությունների ներուժը Հյուսիս-հարավի հարավային հատվածի շինարարության ընթացքում ներգրավելու հարցին։ Պարոն Ավետիսյանը հատկապես առանձնացրել է այն հանգամանքը‚ որ նման խոշոր միջազգային ծրագրերը զարգացնում են նաև շինարարական ներուժը մեր երկրում։ Մասնավորապես‚ Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ծրագրի շրջանակներում կառուցվելու են բազմաթիվ կամուրջներ‚ ինչպես նաև թունելներ‚ և այդ փորձը կարող է հիմք դառնալ Հայաստանում կամրջաշինության ու թունելաշինության զարգացման գործում։ Պարոն Ավետիսյանի խոսքով՝ վերջին 5-6 տարիներին պետության կողմից ճանապարհաշինության ոլորտում կատարված մեծ ներդրումները նպաստել են‚ որպեսզի տեղական կազմակերպությունները հզորանան։

Հիշեցնենք. Քաջարան-Ագարակ հատվածում կառուցվելու են 32 կմ ճանապարհ‚ 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900 մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։

Լրահոս
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
16:53
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
16:27
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար