Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Օդեսա քաղաքում բնակելի շենքի վրա ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Օդեսայում անօդաչու թռչող սարքի հարվածից ինըհարկանի շենքը մասնակի փլուզվել է։ Զոհվածների երեք տարեկան և չորս ամսական երկու երեխա կա: