Լրահոս 24/7
03.03.2024

Նախագծի իրականացումը համապատասխանում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին. Ամիրբեկով

Նախագծի իրականացումը համապատասխանում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին. Ամիրբեկով

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և խաղաղաշինության կարևոր միջոց, Անթալիայի դիվանագիտության ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա ընդգծել է, որ բացի զուտ տնտեսական շահից, հետկոնֆլիկտային իրավիճակում երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող է նաև վստահության ամրապնդման կարևոր միջոցի դեր խաղալ և դառնալ խաղաղության կառուցման արդյունավետ գործիք:

«Դրա վառ օրինակն է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը կարող է ոչ միայն ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև վերջ դնել տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը։

Այս նախագծի իրականացումը նաև օգուտ կբերի և լիովին համապատասխանում է տարածաշրջանի այլ երկրների, առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին։

Բացի այդ, «Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ արդեն գործող տրանսկասպյան միջազգային միջին միջանցքի (Trans-Caspian International Middle Corridor) այլընտրանքային երթուղի, որը Չինաստանը Եվրոպայի հետ կապում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածքով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով», – ընդգծել է նախագահի ներկայացուցիչը։

«Հուսով ենք, որ Երևանը, որն արդեն ավելի քան երեք տարի խուսափում է իր ստանձնած պարտավորության կատարումից և փաստացի արգելափակում է «Զանգեզուրով» տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, վերջապես գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը նաև Հայաստանի համար։ Հակառակ դեպքում բաղձալի «խաչմերուկը» կարող է այդպես էլ մնալ տարածաշրջանային փակուղում», – եզրափակել է է. Ամիրբեկովը։

Լրահոս
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
16:53
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
16:27
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար