Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022 թվականի մարտի 14-ին:
Էդմոն Մարուքյանը փետրվարի 29-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մարուքյանը իր որոշումը հիմնավորել էր արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իշխանությունների հետ տեսլականների տարբերություններով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ցանկանում են գործարք կնքել.…
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեի վճարը, ապա…
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիա Հարգելի պարոն վարչապետ, Այս նամակը…
Բաքվի իշխանական լրատվամիջոցը մարտի 5-ին կայացած՝ Էրդողան-Ալիեւ հանդիպմանը նվիրված հրապարակում է արել, որ խորհրդային մամուլի…
ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…