Լրահոս 24/7

Ի՞նչ է Ալիեւին «հասկացրել» Էրդողանը

Բաքվի իշխանական լրատվամիջոցը մարտի 5-ին կայացած՝ Էրդողան-Ալիեւ հանդիպմանը նվիրված հրապարակում է արել, որ խորհրդային մամուլի ոճով անվանել է «առաջնորդող», որի, այսպես ասած՝ «բանալի» ձեւակերպումն այս է. «Դժվար է ասել՝ ի՞նչ կկորցներ Թուրքիան, եթե Ադրբեջանը չլիներ կամ՝ Ադրբեջանը, եթե թուրքական ուսին հենվելու հնարավորություն չունենար, ուստի ամենաճիշտն այն է, որ հարցնենք. ի վերջո արդյունքում ի՞նչ են շահել երկու երկրները»:

Նման հարցադրումն ինքնին վկայում է, որ Էրդողան-Ալիեւ բանակցությունը հարթ չի ընթացել: Իշխանական լրատվամիջոցն, ընդսմին, Ալիեւի խոսքից բաց է թողել Նախիջեւանի «փրկության» գործում Հեյդար Ալիեւի «բացառաիկ դերակատարության» մասին կեղծախոսությունը եւ մեջբերել միայն այն հատվածը, որ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին «Ումիդ» անվանված կամրջի շինարարությանը, ինչը հնարավորություն է տվել հոգալ էքսկլավի բնակչության կարիքները:
«Առաջնորդողը» չի անդրադարձել նաեւ Նախիջեւանի եւ այսպես կոչված «արեւմտյան Զանգեզուրի» մասին Իլհամ Ալիեւի դիտարկումներին: Առհասարակ այդ հրապարակումն աչքի է ընկնում ընդգծված զգուշավորությամբ, ինչից հասկացվում է, որ այն գրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի եւ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Թուրքական կողմի համար, ըստ երեւույթին, անընդունելի է, որ Իլհամ Ալիեւը Նախիջեւանի հարցում անտեսում է Անկարայի դերակատարությունը կամ փորձում ներկայանալ որպես թուրքական աշխարհի ինքնաբավ դերակատար: Տպավորություն է, որ Թուրքիայի նախագահը փորձել է Ալիեւի «զարկերակը ստուգել»՝ կապված միջազգային նոր իրավիճակում նրա «հուսալիության» հետ:
«Առաջնորդողն» այս առումով, իհարկե, պարզորոշ ոչինչ չի ասում, բայց զարգացնում է այն միտքը, որ «Ռուսաստանը նույնպես ընդունում է թուրքական աշխարհի գործոնը եւ այն օգտագործում է իր հարավային սահմաններն ամրապնդելու համար»:

Ընդ որում, արված է չափազանց ենթատեքստային դիտարկում. «Հարեւանների եւ Ռուսաստանի տնտեսա-քաղաքական տարածության հետ Իլհամ Ալիեւի հարաբերությունների փորձը բազմաթիվ թուրք քաղաքական եւ պետական գործիչների համար մնում է բացառիկ եւ անփոխարինելի»:
Ռուս-թուրքական հարաբերություններում սառնության թեման օրերս շոշափվել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարին ուղղված հարցի միջոցով: Կրեմլի խոսնակն, իհարկե, հերքել է այդ տպավորությունը, բայց ակնհայտ իրողություն է, որ արդեն երրորդ տարին է՝ Անկարայում սպասում են Ռուսաստանի նախագահի այցին, բայց այն այդպես էլ չի կայանում:

Պետք է նկատի ունենալ, որ Ալիեւի Անկարա այցից մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը հույս է հայտնել, որ Ադրբեջանը շարունակում է թանկ գնահատել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը: Ըստ երեւույթին, Ալիեւը փորձել է Էրդողանին Մոսկվայի հետ հարաբերություններում միջնորդություն առաջարկել: Թուրքիան, եթե հիմք ընդունենք վերջին շրջանի պաշտոնական հայտարարությունները, հակված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման տարբերակին:

Բաքվի իշխանական լրատվամիջոցի «առաջնորդողն» ասում է, որ Ադրբեջանին հաջողվել է «հիմնականում վերականգնել տարածաշրջանի թուրքական հողերի մասնատվածությունը»: Պետք է հասկանալ, որ Ալիեւն Էրդողանին առաջարկել է նպաստել «թուրքական հողերի մասնատվածության ամբողջական վերականգնմանը», եւ այստեղ, անկասկած, խոսքը Հայաստանի հարավի մասին է: Հրապարակման հեղինակը ոչինչ չի ասում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին:

Եթե առաջնորդվելու լինենք լավատեսական կանխավարկածով, ապա կարող ենք ենթադրել, որ Սյունիքում «միջանցք բացելու» ալիեւյան մանտրան Թուրքիայի նախագահի կողմից չի ողջունվել: Բացառված չէ, սակայն, որ այդ հարցում պայմանավորվածությունն այնպիսի է, որ նույնիսկ «ազատ ժուռնալիստիկայի ժանրին» չպետք է փոխանցվի: Պետք է, հավանաբար, ուղղորդող ազդակ համարել ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան. եթե մոտ ապագայում Իլհամ Ալիեւը հրավիրվի Մոսկվա, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում Հեյդար Ալիեւի արձանի բացումը նման հեռանկար հուշում է, ապա հայ-ադրբեջանական բանակցությունների ստագնացիան խորանալու է: Նման հեռանկարից Էրդողանը զգուշացրե՞լ է Ալիեւին, թե՞ Ալիեւն է նրան «մշակել» այդ սցենարով:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…

13 hours ago

Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայ է զոհվել

Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասարը»։ «Հայր և որդի՝…

14 hours ago

Չինաստանը փոխադարձ մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ

Չինաստանը 100% մաքսատուրք կսահմանի կանադական գյուղատնտեսական հիմնական ապրանքների վրա՝ ի պատասխան Կանադայի կողմից չինական էլեկտրական…

14 hours ago

ՀՀ քաղաքացին այս կամ օտար երկնքի տակ իր տեղը չի գտնում, ինչի՞ համար պիտի ամաչի կամ մեղավորության զգացում ունենա

Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ է նկատի ունենում սոցիալական…

16 hours ago

Սիրելի կանայք, գոհ ե՞ք. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել:…

16 hours ago

Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 97կգ…

17 hours ago