Categories: Հայաստան

Վարչապետը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին

 

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։ Վարչապետը հանդիսավոր արարողության շրջանակում Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Իր խոսքում վարչապետը նշել է.

«Հարգելի պարոն Սիմոնյան,

Հարգելի ներկաներ

Ինձ համար մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին հանձնել հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանը: Ես ծնվել եմ 1975 թվականին և այն ժամանակից, երբ ինքս ինձ հիշում եմ, հիշում եմ, որ մեր ընտանիքի, միջավայրի բոլոր առիթների, սեղանների շուրջ անպայման անխուսափելիորեն ինչ-որ մի պահի խոսակցությունը հասել է «Արարատ 73»-ին և Նիկիտա Սիմոնյանին:

Ինձ համար որպես մարդ, որին ամբողջ մանկության ընթացքում ուղեկցել է այդ անունը որպես լեգենդ, մեծ պատիվ է այսօր անձամբ ծանոթանալ և այս առիթը ունենալ: Կարծում եմ, որ իսկապես շատ դիպուկ է բնորոշում այս շքանշանը իր հայրենիքի՝ Հայաստանի առաջ Նիկիտա Սիմոնյանի ծառայությունը, վաստակը, որովհետև կարծում եմ, որ խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին չէ. «Արարատ-73»-ը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը, մեր ազգային ինքնավստահության, մեր ազգային հպարտության, սեփական ուժերի նկատմամբ մեր հավատի մի շատ կարևոր հենասյուն:

«Արարատ-73»-ն այն խորհրդանիշն է, որը մեզ ապացուցում է ամեն օր, որ այն ժամանակ, երբ մենք իրար հետ ենք, երբ մենք կանգնած ենք կողք- կողքի, երբ մենք ունենք ընդհանուր ձևակերպված նպատակ և երազանք՝ կարողանում ենք ստեղծել հնարավորություն այդ երազանքը կյանքի կոչելու համար: Կարծում եմ, որ մեր երկարամյա պատմության մեջ «Արարատ-73»-ի ցուցաբերած սխանքը և այն աշխատանքը, որն արել է պարոն Սիմոնյանը, իսկապես շատ կարևոր հանգրվան է և մեզ ուժ է տալիս ոչ միայն երազելու, այլև այդ երազանքները կյանքի կոչելու:

Հարգելի պարոն Սիմոնյան, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հայրենիքին մատուցած ձառայությունների համար։ Մենք հպարտ ենք Ձեզնով, Դուք Ձեր աշխատանքով մեզ տվել եք հպարտություն: Ուրախ ենք Ձեզ այսօր տեսնել այսպիսի բարձր տրամադրությամբ, այսպիսի հիանալի երիտասարդ տեսքով և բոլորիս համար մեծ պատիվ կլինի առաջիկայում Ձեզ տեսնել Հայաստանում: Կրկին և կրկին շնորհակալություն», – նշել է վարչապետ Փաշինյանը։

Նիկիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար եւ նշել, որ միշտ հպարտ է եղել հայ լինելու, ֆուտբոլում արձանագրած հաջողություններով հայ ազգի պատիվը բարձր պահելու համար։

editors

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

2 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

2 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

2 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

2 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

3 hours ago