Categories: Facebook

Ի՞նչ միջոցներով է «թալանչիներին չսիրող» պարոն Մարուքյանը կուսակցություն բացել․ Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Ազգային Ժողովում Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հանրապետականին, մեզ բաժանելով երկու խմբի՝ “թալանչիների” և “թալանը կոծկող խոսափողների”, ինձ “մեծահոգաբար” դասելով երկրորդ խմբին և անվանելով «ռուպռ»:

Թողնում եմ Մարուքյանի իրավաբանական բեքգրաունդին և դեռևս կենդանության նշաններ չցուցադրող խղճին, թե ինչո՞ւ է նա տարածում իշխանական քարոզչական կլիշեները, շատ լավ իմանալով, որ հանրության ուշադրության կենտրոնում զոռով խցկվող սկանդալային «բացահայտումներով» դեռևս չկա ուժի մեջ մտած գեթ մեկ դատավճիռ:

Այլ բան եմ ուզում ասել:

Եթե թալանչի ասելով, Մարուքյանը նկատի է ունեցել հարուստ, ինչպես այսօր կասեին, խոշոր սեփականատեր հանդիսացող հանրապետական որոշ պատգամավորների, ապա պետք է իրեն հիշեցնեմ, որ այդ կուսակիցներիս հետ նա երկար տարիներ շատ ավելի ջերմ ու ինտենսիվ հարաբերություններ է ունեցել, քան ես: Իդեպ, նրանց մի զգալի մասն արդեն վաղուց Էդմոնի սիրելի վարչապետին սատարողների շարքում են:

Իսկ ինչ վերաբերում է «ռուպռներին», այստեղ ևս գործընկերոջս հիշողությունը թարմացնող ներարկում պիտի անեմ, հիշեցնելով պարոն Մարուքյանին, որ անկախ նրանից, որ հրապարակավ ասում էր, որ «մենք սիրելու բան չենք», սակայն իրականում իմ, Արփինեի, Շարմազանովի, Ֆարմանյանի, Հովհաննես Սահակյանի հետ շատ ինտենսիվ, մտերմիկ և հաճույքով «ընկերություն» էր անում:

Ավել բան այս պահին «ռուպռից» չեմ ազդարարի, սակայն հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ միջոցների հաշվին է «թալանչիներին չսիրող» պարոն Մարուքյանը կուսակցություն բացել, պահել, քարոզարշավ արել և այլն:

editors

Recent Posts

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

14 mins ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

35 mins ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

51 mins ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

54 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

1 hour ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

1 hour ago