Լրահոս 24/7

Քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր. ՊՆ նախարար

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ  Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտի համագործակցությունը։

Ըստ Պապիկյանի՝ դա իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում և իրականացվում են Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև ձևավորված պաշտպանության բնագավառում համագործակցության հենց սկզբից, իսկ մյուս մասը` պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված նոր ոլորտներում։ 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` կարևորել ենք 2023 թվականի դեկտեմբերին Հունաստան կատարած իմ այցի ընթացքում Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո նոր շունչ հաղորդելը։ Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Անդրադարձել ենք նույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին։ Կարևորել ենք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությունը»։

Թիվ 1

Recent Posts

Ծաղկաձորում զբոսայգի և թատրոն կկառուցվի

Կառավարության կողմից 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրով Ծաղկաձորում կկառուցվի զբոսայգի, թատրոն, վարչական նոր շենք և…

55 seconds ago

Ֆրանսիան Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի

Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ-ի կողմից նման համագործակցության կասեցման պայմաններում։ Համապատասխան հայտարարությունն…

23 minutes ago

Արտաքին ուժերի ներգրավման մասին հայտարարությունն անհեթեթություն է. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհեթեթություն է համարում 2018թ. թավշյա հեղափոխությունն արտաքին…

42 minutes ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա հինգ օրերին

​Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին…

1 hour ago

Քննարկել են ՀՀ-ի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…

1 hour ago

Զրո դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում՝ արտաշնչում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…

2 hours ago