Categories: Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա առթիվ

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վանաձորի օրվա առթիվ։ Ուղեձում մասնավորապես ասվում է․

Սիրելի՛ վանաձորցիներ,

Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ:

Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության հետ համահունչ: Ես դա գիտեմ անձամբ, որովհետև դեռ մանկության տարիներից եմ առնչվել Լոռվա ձորի, Գուգարաց կախարդական աշխարհի հետ, Մեծն լոռեցու պատկերած աշխարհի հետ՝ «մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին»: Լավագույն հիշողություններս ինձ հետ են մինչ այսօր:

Սիրելի՛ վանաձորցիներ,

Ամեն մեկդ յուրովի, բայց ամուր կապված եք ձեր քաղաքին: Քաղաք, որը մեկիդ համար ծննդավայր է, մյուսի համար՝ հարազատ օջախ, երրորդի համար՝ երկուսը միասին, չորրորդի համար՝ հյուրընկալ անկյուն, հինգերորդի համար՝ հանգստյան վայր… Այսպես երկար կարելի է շարունակել, որովհետև Վանաձորը շատ արժանիքներ ունի:

Ձեզնից յուրաքանչյուրը նրա յուրօրինակ շարունակությունն է, նրա արտացոլանքը, նրա շունչն ու հարստությունը: Հարստացեք Վանաձորով ու հարստացրեք Վանաձորը ձեզնով՝ մտահղացումներով, գաղափարներով, առաջին պահից անիրականալի թվացող երազանքներով, որոնք ձեր շնորհիվ շատ շուտ կարող են դառնալ տեսանելի, զարգացնել հայրենի քաղաքը, հայրենիքը:

Շնորհավորում եմ բոլորիդ:

Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր:

editors

Recent Posts

ԵՄ-ը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկով». Ուշակովս

«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…

12 minutes ago

Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…

32 minutes ago

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած չեզոք բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…

39 minutes ago

ԼՂ ԱԺ-ն արգելել է Արայիկ Հարությունյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա շփումները

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մի…

58 minutes ago

Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն մղձավանջները

Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ, Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն/զավեշտալի մղձավանջները…

1 hour ago

Եթե ԼՂ-ն Ադրբեջանի մաս չէր, 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂՀ-ն ումի՞ց է անկախացել

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե…

1 hour ago