Լրահոս 24/7

Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս համատեքստում նա կարևորել է սահմանադրական փոփոխությունները՝ նշելով, որ դրանք ընթացիկ փուլում են։

«Գործում է համապատասխան խորհուրդ, մշակվել է սահմանադրության հայեցակարգը, և ներկայումս մենք աշխատում ենք սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած պարտավորության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»,- ասել է Գալյանը։

Նրա խոսքով՝ սահմանադրությունը շեշտելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական իրավունքները, ինչպես նաև ներառելու է մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի և տարբեր պետական մարմինների դերի ու տեղի հետ։

Նա նշել է, որ հաջորդ կարևոր ոլորտը ընտրական բարեփոխումներն են։ «Հաջորդ կարևոր քայլը, որը նախատեսված է CEPA-ի շրջանակներում, մեր օրենսդրության մերձեցումն է ԵՄ օրենսդրությանը, և այս ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվել են։ 2024 թվականի ընթացքում 30-ից ավելի օրենսդրական նախագծեր արդեն իսկ մերձեցվել են ԵՄ օրենսդրությանը»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

2 minutes ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

21 minutes ago

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…

29 minutes ago

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

44 minutes ago

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

53 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

1 hour ago