Լրահոս 24/7

ԵՄ-ը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկով». Ուշակովս

«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի խորացնելու կապերը», – հայտարարել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ ճշմարտությունն այն է, որ Հայաստանն ու ԵՄ-ն երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել. «Մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի և հանձնառությունների վրա։ Մենք հավատում ենք ժողովուրդների ու պետությունների իրավունքին՝ ընտրելու իրենց ապագան։ Եվրոպական խորհրդարանն արդեն հստակ արտահայտվել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, բայց ամեն ինչ կախված է Հայաստանից, թե ինչպիսի հարաբերություններ է ձգտում ունենալ»։

Ըստ Ուշակովսի՝ շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում զարգացվի նաև անվտանգային համագործակցությունը․

«ԵՄ քաղաքացիական առաքելությունը օգնել է կայունացնել իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ ներկայացնում, բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է ներկայացնել։ Շատ կարևոր է հասկանալ, որ Բաքուն մերժում է այս համագործակցությունը և ցանկանում է դադարեցնել ԵՄ առաքելությունը Հայաստանում։ Բայց Հայաստանը ներկայացրել է առաջարկ՝ փոխադարձ զինամթերքի վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ, և սա օրինակ է, որ Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգին, և մենք դա աջակցում ենք։ Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ և մեկնաբանել», – ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն հետաքրքրված է նաև Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկով», որը շատ կարևոր է տարածաշրջանի կապերի և հաղորդակցությունների բացման համար։

Թիվ 1

Recent Posts

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

6 minutes ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

25 minutes ago

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…

33 minutes ago

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

48 minutes ago

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

57 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

1 hour ago