Ֆրանսիան արդեն այս շաբաթ կարող է միանալ Չեխիայի նախաձեռնությանը` Ուկրաինայի զինված ուժերի համար Եվրամիության անդամ երկրներից առնվազն 800 հազար հրետանային արկ ձեռք բերելու համար, հայտնել է «Bloomberg»-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Ծրագրին մասնակցելու մասին հայտարարել են նաև Գերմանիան, Դանիան և Նիդեռլանդները։ Նշվում է, որ նախաձեռնությանը միանալու հնարավորությունը դիտարկում են նաև Լատվիան և Լիտվան։
Փետրվարի 17-ին Չեխիայի նախագահ Պետր Պավելը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ ասել է, որ Պրահան գտել է Ուկրաինայի համար երրորդ երկրներից հարյուր հազարավոր հրետանային արկեր գնելու հնարավորություն, եթե միջոցներ գտնվեն նախաձեռնության իրականացման համար: