Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան:
Վարչապետը թանգարանի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ահմեդ Ֆարուք Հոնեյմի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում: