Լրահոս 24/7
07.03.2024

Քերոբյանի պաշտպանը մանրամասներ է ներկայացրել գործի ընթացքից

Քերոբյանի պաշտպանը մանրամասներ է ներկայացրել գործի ընթացքից

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի գործով ի սկզբանե առաջ  է քաշվել մի վարկած և ամեն գնով ջանք է գործադրվում դրա քարոզման ու հաստատման համար։

«Արմենպրես»-ը հաղորդել է, որ մարտի 7-ին հրավիրված ասուլիսում Տիգրան Եգորյանի ներկայացմամբ` ըստ Քննչական կոմիտեի հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարվել՝ պարզելով, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք ինչ-որ նախնական համաձայնությամբ, դիտավորություն ունենալով կոնկրետ մի կազմակերպությանն օժանդակելու ընդդեմ մյուսի, իրականացրել են հակամրցակցային քաղաքականություն և գործողություններ, խախտել են գնումների մասին օրենքը, ՀՀ կառավարության որոշումները, որի արդյունքում մի կազմակերպության հանել են մրցակցությունից։

(Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում «Սիներջի» ընկերության համար մրցույթում   հաղթանակի ապահովմանն ընդդեմ նրա  մրցակցի՝ «Հարմոնիա»-ի, չնայած վերջինս ավելի ցածր գին էր առաջարկել)։

«Եվ այս կապակցությամբ մի շարք անձանց ձերբակալել են, այնուհետև կալանավորել են մի քանիսին, և հանգուցալուծումն, ըստ էության, նաև նախկին նախարար Վահան Քերոբյանի ձերբակալությունն ու նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառումն է եղել։ Այս ողջ ընթացքում մենք դիտարկել ենք, որ, փաստորեն, այդ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները բավական մոտ են զրոյին»,- համոզմունք է հայտնել փաստաբանը։ Նրա գնահատմամբ, այդ արդյունքները անարդյունավետ չեն եղել, իսկ խափանման խիստ միջոցների կիրառումն, ըստ էության, ծառայեցվում է այդ անձանց կողմից ցանկալի ցուցմունքներ տալու հարկադրանքի միջոց՝ սկսելով ձևավորել ի սկզբանե մտածված նարատիվի հիմքեր, ապացույցներ։

Նրա խոսքով՝ նախաքննության մարմինը, կարելի է ասել, չունի բովանդակային այնպիսի հարցեր Քերոբյանին, որոնցից հնարավոր կլինի հասկանալ տեղի ունեցածը բազմակողմանիորեն քննելու, պարզելու ցանկությունը։

 Փաստաբանի եզրահանգմամբ՝ այս հանգամանքն ու նախաքննության մարմնի մարտավարությունը ցույց են տալիս, որ ձևավորվել է մի նարատիվ, և անկախ փաստական տվյալներից, ամեն գնով փորձ է արվում մեկնաբանություններ ու տեղեկություններ ամրագրել հենց դրա հաստատման օգտին։

Նա հայտարարել է, որ նույնիսկ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված այն փաստերը, որոնք հերքում են այդ վարկածը կամ դրա դեմ են` անտեսվում են։

Եգորյանը համարում է, որ այդ նարատիվը նախաքննության կազմում գործող քննիչների համոզմունքներն ու կարծիքներն են՝ չհիմնավորված  որևէ էական փաստական հենքով։

Ըստ նրա՝ նախաքննության մարմինը չի քննարկում որևէ այլ վարկած, ինչն առանցքային նշանակություն ունի, քանի որ նախաքննությունը պետք է լինի բազմակողմանի։

«Քրեական դատավարության սկզբունքների և ստանդարտների շրջանակներում, եթե կա վարկած, որը հավասարապես հնարավոր է առաջ քաշված այլ վարկածի հետ համադրել, ապա դրանցից մեկը կարող է առավելություն ստանալ միայն, երբ կան ծանրակշիռ այնպիսի ապացույցներ և փաստեր, որոնք կասկածներով հերքելը չէ, որովհետև այդ վարկածի նկատմամբ ցանկացած կասկած պետք է փարատվի հօգուտ մեղադրյալների»,- ասել է Եգորյանը։

Անդրադառնալով նախաքննության մարմնի այն հայտարարությանը, ըստ որի` որոշում է կայացվել հօգուտ մի ընկերության, որը 3 անգամ ավելի գին է սահմանել, փաստաբանը կարծիք է հայտնել, որ քննիչները բավարար պատկերացում չունեն մրցութային գործընթացից, որտեղ որոշիչը միայն գինը չէ, այլ նաև դրա ու որակի հարաբերակցության արդյունքում կատարված ընտրությունը։

Քերոբյանի պաշտպանը զրոյական է գնահատել վերլուծական մոտեցումը նախաքննական փուլում և դրա նկատմամբ դատախազական հսկողությունը։

Լրահոս
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
16:27
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
13:00
Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան