ԱՄՆ Պետդեպարտամենտը և Գերմանական Մարշալի հիմնադրամը (GMF) հայտարարել են «Գործընկերություն Ուկրաինայի քաղաքների հետ» (UCP – Ukraine Cities Partnership) ծրագրի ստեղծման մասին, որի նպատակն է աջակցել երկրի քաղաքային միջավայրի վերականգնմանը, տեղեկացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։
Նախաձեռնությունը կտևի երեք տարի և պաշտոնապես կմեկնարկի հունիսին Բեռլինում կայանալիք վերակառուցման համաժողովում: «GMF» կայքի պարզաբանմամբ` նախաձեռնությունը երեք քաղաքի վերականգմանն աջակցելու ծրագիր ունի։