Իսրայելի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Յոավ Գալանթը և Լլոյդ Օսթինը քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը։ Գալանտն Օսթինին տեղեկացրել է «ՀԱՄԱՍ»-ի դեմ գործողությունների և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման գործընթացի մասին։
«ՀԱՄԱՍ»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
Նախարար Գալանթն ընդգծել է, որ պատանդների վերադարձն Իսրայելի բարձրագույն բարոյական պատասխանատվությունն է, և որ դրան հասնելու համար գործադրվող ռազմական ճնշումը կավելանա: «Պատանդների իրավիճակը միջազգային մարդասիրական ճգնաժամ է և պահանջում է գլոբալ իրազեկում ու գործողություններ»,- ասել է նա:
Իսրայելի բանակի մամուլի վարչության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Օսթինին և ԱՄՆ վարչակազմին՝ Իսրայելին սատարելու համար։

















