Լրահոս 24/7

Վարդենուտ գյուղի 300-ից ավելի բնակիչներ փակել են գլխավոր ճանապարհը

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, Վարդենուտ գյուղի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի փակել են գլխավոր ճանապարհը։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  գյուղացիներն ասում էին. «Այս ծայրահեղ քայլին դիմել ենք ստիպված, քանի որ պատկան մարմինները, այդ թվում՝ կառավարությունը, տևական ժամանակ է մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում ու այդ ամենի արդյունքում գյուղը, որ դեռ հայտնի էր սովետական տարիներին, կանգնած է դատարկվելու շեմին։

Ինչ-որ «ՌԻՏ» ՍՊԸ որոշել է ողջ գյուղի բերրի հողերը գրոշներով իրենով անել՝ պատճառաբանելով, թե ստեղծում է էկոգյուղ, որտեղ լինելու է նաև դահուկավազքի և լեռնադահուկային կոմպլեքս, այդ թվում նաև ճոպանուղի, բայց դե որ գյուղը կանգնած է դատարկվելու շեմին, դա փաստ է։

Ով է տեսել առանց գյուղացիների, տեղաբնակների հետ հարցը քննարկելու նման որոշում կայացնեն։ Էն, որ ասում ա՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի», հիմա էդ ա։ Ողջ գյուղով մինչև վերջ կանգնելու ենք։

Մենք կողմ ենք տնտեսության զարգացմանը, տուրիզմի զարգացմանը, մեր պայքարը քաղաքական չի, մենք պայքարում ենք մեր սերունդներին մեր պապերի փոխանցածը հանձնելու համար։ Մինչև վերջ կանգնելու ենք, էլի ենք ասում ու պնդում՝ մենք պայքարում ենք գյուղը փրկելու և ոչ միայն գյուղը, նաև՝ Հայաստանը, քանի որ եթե «ՌԻՏ»-ի նման անկուշտները էս գյուղում իրենց կատարածը մարսեն, վստահ ենք՝ բումերանգի նման մյուս գյուղերն էլ են դատարկելու։

Այս պահին ո՛չ մարզպետարանից, ո՛չ կառավարությունից չեն բարեհաճել ժամանել այստեղ որպեսզի հանդիպեն, սակայն ակնկալիք էլ չունենք, մենք պայքարում ենք գյուղը ու հենց Հայաստանը փրկելու համար»։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել, և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…

13 hours ago

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…

13 hours ago

Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…

13 hours ago

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…

14 hours ago

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…

14 hours ago

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…

14 hours ago