Լրահոս 24/7

Մարտի 8-ին հազարավոր կանայք են դուրս եկել Ստամբուլի փողոցներ

Չնայած կառավարության արգելքին, հազարավոր թուրք կանայք են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` պահանջելով հավասարություն և օրենքների փոփոխում, հայտնել է ABC News-ը։

Մանուշակագույն դրոշներով՝ ի նշան Կանանց միջազգային օրվա, նրանք վանկարկել են «Աշխարհը կցնցվեր, եթե կանայք ազատ լինեին», «Դիմադրիր հանուն ապստամբության, դիմադրի՛ր հանուն ազատության», «Կին, կյանք, ազատություն»։

Թուրքիան առաջին երկիրն էր, որը 2012 թվականի մարտին միացավ Ստամբուլի կոնվենցիային, որի նպատակն է կանխարգելել գենդերային բռնությունը՝ սահմանելով իրավաբանորեն պարտադիր չափանիշներ՝ զոհերին պաշտպանելու և հանցագործներին պատժելու համար: 9 տարի անց՝ 2021 թվականին, Թուրքիան դարձավ առաջին և միակ երկիրը, որը դուրս եկավ կոնվենցիայից՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական ​​ուղղվածություն ունեցող կառավարության որոշմամբ, քանի որ, նրանց պնդմամբ, պայմանագիրը խարխլում է իրենց պահպանողական արժեքները:

Թիվ 1

Recent Posts

Պատրաստ ենք նպաստել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Միրզոյան

ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…

4 hours ago

Կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է. նախարար

Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…

4 hours ago

Իսկ Դաղստանում «կրոնապետություն է»

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…

5 hours ago

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի շրջաններին

Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…

5 hours ago

Դեղերի դրոշմապիտակների խնդիրը լուծված է. վարչապետ

«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…

5 hours ago

ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու. Պապոյան

Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…

6 hours ago