Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են Միջերկրական ծովում՝ Անթալիա քաղաքից մոտ 110 կմ հեռավորության վրա, հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա՝ Դեմրե քաղաքից 19 կմ, Անթալիայից` 107 կմ հեռավորության վրա: