Աշխարհ
11.03.2024

ԱՄՆ-ն մշակում է իսլամաֆոբիային հակազդելու ազգային ռազմավարություն․ Բայդեն

ԱՄՆ վարչակազմը հակամուսուլմանական տրամադրությունների սրման ֆոնին ձեռնամուխ է եղել իսլամաֆոբիային հակազդելու ուղղությամբ ռազմավարության մշակմանը:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը իսլամական սուրբ Ռամադան ամսվան նվիրված հայտարարությունում:

«Իմ վարչակազմը մշակում է պատմության մեջ առաջին ազգային ռազմավարությունը՝ հակազդելու իսլամաֆոբիային և դրա հետ կապված կողմնակալության ու խտրականության ձևերին», – ասվում է Սպիտակ տան կողմից տարածված հայտարարությունում:

ԱՄՆ նախագահը խոսել է երկրում մուսուլմանների նկատմամբ ատելության աճի մասին։

«Այստեղ՝ տանը, մենք ականատես եղանք մուսուլման ամերիկացիների նկատմամբ ատելության ու բռնության սարսափելի աճի։ Իսլամաֆոբիան բացարձակապես տեղ չունի Միացյալ Նահանգներում», – ասել է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը նաև անդրադարձել է Գազայի հատվածում ընթացող պատերազմին՝ հիշեցնելով, որ այն հանգեցրել է հսկայական թվով զոհերի:

Նա հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի անխոնջ աշխատել առնվազն վեց շաբաթով անհապաղ ու կայուն հրադադար հաստատելու ուղղությամբ՝ պատանդների ազատ արձակման համաձայնագրի շրջանակներում»:

Ջո Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները «կշարունակի գլխավորել միջազգային ջանքերն ավելի շատ մարդասիրական օգնություն Գազա հասցնելու համար» ցամաքով, օդով և ծովով, ինչպես նաև «կաշխատի Իսրայելի հետ՝ ցամաքային մատակարարումների ընդլայնման ուղղությամբ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54