ՌԴ նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հավաքել ձայների 82%–ը, սպասվող մասնակցությունը 71% է։
Նման տվյալներ են բերված ընտրություններից առաջ հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) վերջին ընտրական հաշվարկում։
Մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
▪️Նիկոլայ Խարիտոնով (Կոմունիստական կուսակցություն) – 6%;
▪️Վլադիսլավ Դավանկով («Նոր մարդիկ» կուսակցություն) – 6%;
▪️Լեոնիդ Սլուցկի (Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն) – 5%