Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների կեսը հավատացած է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, սատարում է կառավարության ջանքերին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին և էլ ավելի բացասաբար է տրամադրված Ռուսաստանի հետ հարաբերությունների հանդեպ։
Համաձայն ՄՀԻ վերջին հարցման՝ Հայաստանում ավելի շատ մարդ է լավատեսորեն տրամադրված երկրի ընդհանուր զարգացման ուղղության նկատմամբ․ հարցվածների 50%-ը պատասխանել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում։
Հարցումը ցույց է տվել նաև, որ Հայաստանի քաղաքացիների 73%-ը գոհ է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման արդյունքում առաջացած ճգնաժամի կառավարումից։ «Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները նոր մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի համար՝ ներառյալ վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցած փախստականների ներհոսքը», – նշել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը։ «Մեր տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը գոհ է կառավարության՝ իրավիճակի վերահսկման քաղաքականությունից և ավելի ու ավելի է հավատում, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ»։
Ի լրումն, ՄՀԻ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակության 66%-ը Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում է բացասական, մինչդեռ 2023 թվականի մարտին այդ տոկոսը կազմում էր 49%։ «Ավելի շատ մարդ է դիտարկում Ռուսաստանն ու Պուտինի վարչակարգը՝ որպես Հայաստանի անվտանգության և քաղաքական կայունության սպառնալիք», – ասում է Նիքսը։
Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…
Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…
Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…
Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…