

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
Հանդիպման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Էնդրյու Թըրների դերը՝ որպես ՀՀ-ում Կանադայի առաջին ռեզիդենտ դեսպան։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում Պետական եկամուտների կոմիտեի տեսլականը և վարչարարության նպատակով կիրառվող գործիքակազմը, ինչպես նաև իրականացված և իրականացվող հիմնական բարեփոխումները, միաժամանակ, կարևորելով Կանադայի գործընկեր մարմինների հետ ակտիվ գործընկերության առանցքային դերը՝ հետագա բարեփոխումների ոլորտում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Կանադայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել հարկային ու մաքսային վարչարարության իրականացման ոլորտներում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին՝ Կանադայի կողմից փոխադարձ օգնության և համագործակցության հանձնառության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են Կանադայի Թագավորական ոստիկանության կողմից Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների համար կազմակերպված «Բաց աղբյուրներից հետաքննական տվյալների ձեռքբերում» թեմայով մասնագիտական դասընթացի կարևորությունը:
Կողմերը քննարկել են նաև ՊԵԿ աշխատակիցների կարողությունների շարունակական կատարելագործման նպատակով ուսուցման ծրագրերի պարբերաբար կազմակերպման հնարավորությունը, այդ թվում՝ ֆինանսական միջոցների հետագծելիության հայտնաբերման, կրիպտոակտիվների ոլորտում քննության ուղղություններով:
Հանդիպման ավարտին կողմերի միջև ընդգծվել է Հայաստանի տնտեսական զարգացման վրա համագործակցության փոխակերպիչ ազդեցությունը և վերահաստատվել ընդհանուր նպատակներին հասնելու համար սերտորեն համագործակցելու վճռականությունը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…