

Իրանը պատրաստ է Եվրոպայի հետ քննարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցը՝ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում:
Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին:
«Մենք կողմնակից ենք դիվանագիտական լուծմանը: Եթե հակառակ կողմն ունենա անհրաժեշտ քաղաքական կամք, ապա բանակցությունները կարող են ավարտվել ամենակարճ ժամկետում», – Քանաանիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է, որ «բոլոր կողմերը…․ վերադառնան գործարքի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարմանը»:
2023 թ․ դեկտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տարածել էր զեկույց, որում պնդվում էր, որ Իրանը մեծացնում է հարստացված ուրանի պաշարները:
Ինչպես այս տարվա հունվարին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն, սա մեծ անհանգստություն է առաջացնում ԵՄ-ում, և Բրյուսելն անհրաժեշտ է համարում վերադառնալ Թեհրանի հետ կնքված միջուկային գործարքին։
2015 թ. միջազգային միջնորդների «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը ստորագրեցին ԳՀՀԾ-ն, ինչը ենթադրում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց։
2018 թ. մայիսին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ԳՀՀԾ-ից և միակողմանի կերպով վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները։
Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց փուլ առ փուլ կրճատել միջուկային ծրագիրը սահմանափակելու՝ համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է որոշակի պայմաններով միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…