Լրահոս 24/7

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել լիբանանյան Բաալբեկ քաղաքին

Լիբանանում հայտնել են, որ Բաալբեկ քաղաքը և նրա շրջակայքը տուժել են Իսրայելի ավիահարվածներից։

Նշվում է, որ ըստ Լիբանանի պետական ​​լրատվական գործակալության՝ հարվածներից մեկը հասցվել է Բաալբեկից հարավ գտնվող Անսարի բնակելի շենքին:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ տուժել են մերձակա Շամսթար և Տարայա բնակավայրերը:

Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքը հայտնել է, որ հարված է հասցվել ձիթայուղ արտադրող ֆաբրիկային: Հաղորդվում է մեկ զոհի և վեց վիրավորի մասին։

Իրենց հերթին, Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել շիա «Հեզբոլլահ» կազմակերպության երկու օբյեկտների, որոնք գտնվում են Լիբանանի Բեքաա հովտում։

«Այդ օբյեկտները պատկանում են «Հեզբոլլահ»-ի օդային ուժերին, որոնք տարբեր հարձակումներ են ծրագրել և իրականացրել Իսրայել պետության վրա», – ասվում է իսրայելցի զինվորականների՝ սոցիալական հարթակներում տարածված հաղորդագրությունների մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակում հավելել են, որ հարվածները հասցվել են՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի ավիահարվածների, որոնք Գոլանի բարձունքների ուղղությամբ հասցվել են վերջին օրերին։

Թիվ 1

Recent Posts

Սիրիայում ցեղասպանությու՞ն է, թե՞ «աշխարհաբաժանման խաղարկում»

Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…

2 hours ago

ԵՏՀ-ն ներկայացրել է Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշը

Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…

3 hours ago

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

4 hours ago

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…

6 hours ago

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…

6 hours ago

Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…

7 hours ago