Լրահոս 24/7

Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին խոսք չի եղել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանին անկլավային 4 գյուղերի վերադարձի հարցին։ Նա նշել է, թե երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին․

«Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել․ ընդ որում, ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»,- ասել է նա։Ըստ վարչապետի՝ պետք է ելնել դե յուրե առկա իրողություններից։

Փաշինյանը նաև խոսել է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մասին՝ շեշտելով, որ այս հարցում չի բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշից.

«Եւ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից»։

Նա ասել է, թե կայցելի Տավուշի մարզ՝ տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար.

«Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք։ Բայց ես կարծում եմ՝ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…

60 minutes ago

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…

1 hour ago

Բազմազգ Հայաստանը նախընտրելի է միատարր Հայաստանից

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստանը այսօր…

1 hour ago

Սիրիայում ցեղասպանությու՞ն է, թե՞ «աշխարհաբաժանման խաղարկում»

Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…

9 hours ago

ԵՏՀ-ն ներկայացրել է Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշը

Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…

10 hours ago

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

11 hours ago