Լրահոս 24/7

Վարույթ է ընդունվել ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմում

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ին, մարտի 5-ին և մարտի 7-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմում (վարույթ ընդունված հայցադիմումների քանակը՝ 102):

Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
4 անշարժ գույք,
1 տրանսպորտային միջոց,
1 մլրդ 121 մլն 258 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
133 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Իշխան Վահրադյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
1 անշարժ գույքի գնման իրավունք,
1 տրանսպորտային միջոց,
«Լյուքս Կապիտալ» ՍՊ ընկերությանը տրամադրած փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 4 մլն 267 հազար դրամ,
2 մլրդ 254 մլն 304 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերեղի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
744 մլն 846 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
3 անշարժ գույք,
1 տրանսպորտային միջոց,
Վահագնի թաղամասում գտնվող բնակելի տան ներկայիս շուկայական արժեքի 71 տոկոսը,
602 մլն 789 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
371 մլն 783 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago