Եվրամիությունը, Ուկրաինային ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության թուլացման ֆոնին, նախատեսում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթից հուլիսին Կիևին փոխանցել 2-3 միլիարդ եվրո գումար, հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Առաջին տրանշը Կիև կուղարկվի հուլիսին, եթե ԵՄ բոլոր երկրներն աջակցեն այդ առաջարկին։ Սպասվում է, որ պաշտոնական հայտարարություն կարվի այս շաբաթ` ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում: